11 ազգային փոքրամասնություններ կսատարեն ՀՀԿ-ին
Հասարակություն
ՀՀԿ մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ 11 ազգային փոքրամասնությունների և հայրենակցական միությունների անունից Եզդիների միության փոխնախագահ Խդր Հաջոյանը հայտարարել է, որ առաջիկա ՀՀ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ին սատարելու մասին: Խդր Հաջոյանը հայտարարության տեքստը անձամբ է հանձնել ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գալուստ Սահակյանին:
Մինչ այդ՝ ապրիլի 28-ին, ՀՀ ազգային փոքրամասնությունները նախաձեռնել էին մշակութային փառատոն, որը նշանավորվել էր կիրառական-դեկորատիվ արվեստի ցուցահանդես-տոնախմբությամբ և գալա համերգով: Միջոցառմանը մասնակցած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ եզդիներ, քրդեր, ուկրաինացիներ, ռուսներ, Հյուսիսային պողոտայում կազմակերպել էին ցուցահանդես, որի ժամանակ ազգային փոքրմասնությունները հանրությանն են ներկայացրել իրենց մշակույթը, ազգային երգն ու պարը: Այս գեղեցիկ տոնախմբությունը եզրափակվել է «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցած գալա համերգով:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը