ՀՀԿ-ն աշխատում է թաղի տղերքով. Արամ Մանուկյան
Հասարակություն
ՀՀԿ-ն աշխատում է թաղի տղերքով, թաղի կրիմինալով, փողոցի մասսան Հանրապետականի համար ձայներ է հավաքում,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ, թիվ 4 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Արամ Մանուկյանը: Խոսելով ներկայիս խորհրդարանի մասին, ասաց, որ այնտեղ 80-ից ավել միլիոնատեր կա, և նույնքան մարդ, որոնք տարիներ շարունակ մի բառ չեն արտասանել:
«Դա մեր ժողովրդի դժբախտությունն է: Եթե ժողովուրդը չկարողանա ուղարկել խորհրդարան մարդկանց ովքեր գրագետ են, ուրեմն վայն եկել է մեզ տարել»,-նշեց Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ ցուցակներն ամփոփելիս 150 մեռած հոգիների անուններ են հայտնաբերել, իսկ իշխանությունների՝ ցուցակների մաքրման խոստումները փուչ անվանեց:
«Տասից-տասնհինգ տարվա հնության մահացածներ կան, ներկայացրել ենք ոստիկանություն, սակայն նրանք չեն պատասխանել՝ պատճառաբանելով, որ ոչ աշխատանքային օր է»,-ասաց բանախոսը:
Նրա համոզմամբ՝ ազատ և արդար ընտրությունների անցկացման դեպքում ՀԱԿ-ը կհավաքի 50+1% կհավաքի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը