Եթե այս դինամիկան պահպանվի, մայիս 6-ին ՀՀԿ-ն կունենա մեծամասնություն խորհրդարանում. Էդուարդ Շարմազանով
Հասարակություն
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Լուրեր.com-ի հետ զրույցում նշել էր, որ հնարավոր է ՀՀԿ-ն իր քարոզարշավն ավարտի հանրահավաքով:
Վերջինս, այսօր, մեզ հետ զրույցում կրկին չհաստատեց դա՝ նշելով, որ չի բացառվում և շատ հնարավոր է, որ ՀՀԿ-ն իր քարոզարշավը եզրափակի հանրահավաքով:
Խոսելով կուսակցության քարոզարշավից՝ ՀՀԿ խոսնակն ասաց, որ այն անցնում է շատ նորմալ, դրական և պոզիտիվ: «Հանդիպումները շատ արդյունավետ են, և՛ մեր քարոզչական խմբերի հանդիպումները, և՛ կուսակցության նախագահի հանդիպումները: Շատ դրական ենք գնահատում և մի բան կարող ենք ասել, որ մեր սպասելիքներն արդարանում են: Հասարակության հետ հանդիպումները ցույց են տալիս, որ հասարակությունը կարիք ունի բարեփոխումների և այդ բարեփոխումների հույսը հասարակությունը կապում է ամենաազնիվ, ամենաանկեղծ, ամենավստահելի և փորձառու ուժի հետ, իսկ դա Հանրապետական կուսակցությունն է միանշանակ, և եթե այս դինամիկան պահպանվի, իսկ ես հուսով եմ, որ կպահպանվի, մայիս 6-ին ՀՀԿ-ն կունենա մեծամասնություն խորհրդարանում», - նշեց Էդուարդ Շարմազանովը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը