Սերժ Սարգսյանը՝ Եղվարդում. ՀԱԿ անդամին «վնասազերծել են» մինչև նախագահի ժամանումը
Հասարակություն
ԱԺ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը այսօր հանդիպել է Կոտայքի մարզի Եղվարդ և Նոր Գեղի համայնքների բնակիչների հետ:
Ներկայացնելով ՀՀԿ նախընտրական ծրագիրը՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ փոփոխությունների ծրագիր մշակելիս, իրենք առաջնորդվելու են այն գաղափարով, որ պետությունը պարտավոր է իր քաղաքացիների համար ստեղծել համապատասխան պայմաններ:
«Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար աշխատելու և վաստակելու պայմանները բարելավելու ենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը նշել է նաև, որ ի նպաստ հասարակության, կատարվելու են մի շարք բարեփոխումներ:
Ավելացնենք նաև, որ լրատվամիջոցներից մեկի փոխանցմամբ, այսօր՝ Եղվարդի ոստիկանությունում բռնություն են գործադրել ՀԱԿ անդամի նկատմամբ։ 25-ամյա Վիգեն Դավթյանին իր բնակարանից այսօր առավոտյան Քասախի ոստիկանության բաժնի աշխատակիցը տարել է Եղվարդի ոստիկանություն: Նույն լրատվամիջոցի հետ զրույցում ՀԱԿ անդամը ասել է, որ քանի որ այսօր Սերժ Սարգսյանը պետք է գնար Քասախ, ոստիկաններն իմանալով, որ ինքը Քասախում է ապրում և ՀԱԿ անդամ է, մտածել են, որ կարող է «հարամի», այդ պատճառով էլ առավոտյան իրեն Քասախից հեռացրել են, որ չխանգարի:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը