Դա իրական ընդդիմությունը չէ, դա ուրիշ բան է. Աղվան Վարդանյան (Տեսանյութ)
Հասարակություն
ՀՅԴ քարոզչական աշխատանքների համակարգող Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց, որ ՀՅԴ-ն այսօր ամենակարգին ընդդիմությունն է։
«Փորձում են այն տպավորությունը ստեղծել, թե ընդդիմությունը միայն նա է, ով գիշեր–ցերեկ հայհոյում է, փողոցներից դուրս չի գալիս, ամեն ինչ անում է, որ միայն ինքը գա իշխանության, երկիրը տանում է ցնցումների, դժվար վիճակների առջև է կանգնեցնում։ Չէ, դա իրական ընդդինությունը չի, դա ուրիշ բան է», – նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ ՀՅԴ-ն այսօր ամենաիսկական ընդդիմությունն է, և հասարակությունը դա հրաշալի հասկանում է։
Պատասխանելով Լուրեր.com–ի այն հարցին, թե արդյոք երկիրը ցնցումների տանող ուժի տակ, Վարդանյանը նկատի ուներ Հայ ազգային կոնգրեսին, վերջինս դրական պատասխան տվեց։ «Այն, ինչ Հայ ազգային կոնգրեսը արել է 2008թ.–ից հետո, ես, անշուշտ, դա նկատի ունեմ», – նշեց բանախոսը։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը