Թիվ 12 ընտրատարածքի ընտրացուցակներում կան մահացած 138 քաղաքացիների անուններ. ՀԱԿ թեկնածու
Հասարակություն
Թիվ 12 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածու Տիգրան Տեր-Պետրոսյանի լիազոր ներկայացուցիչ Արամ Խաչատրյանը դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Հ. Քոչարյանին՝ տեղեկացնելով, որ թիվ 12 ընտրատարածքում նախընտրական քարոզչության ժամանակահատվածում մեր շտաբի կողմից կատարվել է ընտրողների ցուցակների ճշգրտում, որի ժամանակ հայտնաբերվել են անճշտություններ: Մասնավորապես՝ ընտրացուցակներում առկա են մահացած քաղաքացիների անուններ՝ թվով 138 հոգի:
«Դիմումում մենք խնդրել ենք ոստիկանությանը՝ միջոցներ ձեռնարկել այդ անուններն ընտրացուցակներից հանելու ուղղությամբ: Շտաբի ներկայացրած դիմումը ընդունվել է Ոստիկանության ԱՎՎ-ի կողմից»,–ասված է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը