Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկել Բրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք Շաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատեն Մխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասին ՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ի՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքից Թուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել 36 ժամ ջուր չի լինի Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներ Թրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիս Պուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկը Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը 

Ազատ անկման հետքերով…

Վերլուծական

Տարվա ավարտին մնացել է շատ քիչ ժամանակ, ինչի հետ էլ կապված՝ մի շարք պետական գերատեսչություններ պարբերաբար հանդես են գալիս ամփոփիչ տվյալներով: Օրերս վիճակագրական ծառայության կողմից հրապարակված արդյունքների համաձայն՝ տարեվերջին ընդառաջ Հայաստանում տնտեսական ակտիվությունը շարունակում է նահանջել. վերջին 11 ամիսներին այն կազմել է ընդամենը 2,9%, և սա այն դեպքում, երբ հուլիսին տնտեսական ակտիվությունը հասել էր 4,2%-ի։ Չնայած ակնկալիքներին՝ այնուհանդերձ, երկրորդ կիսամյակը, պարզվում է, այնքան էլ բարեհաջող չէր Հայաստանի տնտեսության համար։ Տվյալներից պարզ է դառնում, որ փաստացի արդեն չորրորդ ամիսն է, ինչ մեր երկրում տնտեսական ակտիվությունը մտել է նահանջի փուլ, և պարզ էլ չէ, թե որքան կշարունակի տևել այս վիճակը։ Պարզվում է, որ վերջին ամիսների տնտեսական զարգացումների վրա բացասաբար են ազդել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոնները։ Շինարարությունը, օրինակ, որ ավանդաբար համարվել է հայաստանյան տնտեսության լոկոմոտիվներից մեկը, շարունակում է էական անկում գրանցել, ինչն անխուսափելիորեն արտացոլվում է ողջ տնտեսության վրա: Այսպես. եթե 10 ամսվա ընթացքում այն գոնե պահպանում էր նախորդ տարվա մակարդակը, ապա արդեն 11 ամսվա արդյունքում՝ կրճատվել է ավելի քան 3%-ով, մի բան, որ հիմք է տալիս ենթադրելու՝ հերթական տարում Հայաստանում իրականացվող կապիտալ շինարարության ծավալները անխուսափելիորեն կնվազեն, ինչը, անկասկած, հետևանքն է այն ծայրահեղ ծանր սոցիալական վիճակի, որ իշխող է եղել Հայաստանում ողջ 2015-ի ընթացքում։

Հանրահայտ իրողություն է, որ շինարարական ոլորտի առաջընթացը կամ հետընթացը յուրատեսակ չափիչ գործիքներ են՝ երկրում տիրող սոցիալական իրական վիճակի մասին պատկերացում կազմելու համար, ինչը մեծապես առնչվում է նաև բնակչության գնողունակության հետ։ Մյուս կողմից՝ Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ինչպես երևում է, գործերն այդքան էլ լավ չեն ընթանում, ինչը ևս խանգարիչ հանգամանք է ոլորտի ընդհանուր առաջընթացի համար: Ինչպես հետազոտությունների արդյունքներն են վկայում, անշարժ գույքի շուկայում, որի հետ, ինչպես հայտնի է, շինարարական ոլորտն ուղղակի առնչություններ ունի, հետզհետե ճնշումն ավելանում է: Այս առումով՝ պաշտոնական ցուցանիշներն ամենևին էլ հուսադրող չեն. այս տարի անշարժ գույքի գործարքները, նախորդ տարվա համեմատ, կրճատվել են գրեթե 16-17%-ով:

Ընդհանրապես, անշարժ գույքի առուվաճառքի շուկան Հայաստանում հատկապես վերջին տարիներին էական անկում է գրանցել, ինչի պատճառներից մեկն էլ, անխոս, վերոհիշյալ գնողունակության անկումն է: Տիրող իրավիճակի շտկմանը փաստացի չնպաստեց նույնիսկ 2015-ի փետրվարին ՀՀ կառավարության կողմից հաստատված որոշումը, որով քաղաքացիները հնարավորություն էին ստանում հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելիս օգտվել որոշակի արտոնություններից, ինչն իր հերթին, ըստ տրամաբանության, պետք է խթաներ շինարարության ոլորտը: Հիշեցնենք, որ այդ որոշմամբ՝ նորակառույցներում հիփոթեքային վարկավորմամբ բնակարաններ ձեռք բերելիս վարկառուները հնարավորություն ստացան տոկոսների մարումն իրականացնել իրենց աշխատավարձից պահված եկամտային հարկից, որն ամեն ամիս վճարվում է պետբյուջե: Իսկ կառավարության չարդարացված հույսերը միանգամայն սպասելի էին, քանի որ այս որոշումը հիմնականում ուղղված էր այն քաղաքացիներին, որոնք ունեն կայուն բարձր եկամուտ, ինչը, ինքնըստինքյան, բացառում էր դրա մասսայականացումը, քանի որ բոլորս գիտենք՝ մեր երկրի բնակչության ընդամենը մի քանի տոկոսն է, որ ունի իրական հնարավորություն՝ օգտվելու երկրի բարիքներից. բնակչության հիմնական մասի եկամուտները որևէ կերպ բավարար չես համարի՝ շուկայում առաջարկվող հիպոթեքային վարկավորման տեսակներից օգտվելու համար: Հատկապես վերջին տարիներին շինարարության ոլորտում զբաղվածները շարունակ բողոքում են թե՛ դրա ծավալներից, թե՛ հնարավորություններից՝ անորոշ համարելով բնագավառի հեռանկարը: ՀՆԱ-ի մեջ շինարարության մասնաբաժինը ևս մտահոգիչ ցուցանիշներ է գրանցում: Մի խոսքով՝ ունենք վիճակ, երբ վաճառողները բողոքում են գնորդի պակասից, ներկրողներն ու արտադրողները՝ կառուցապատումների խիստ կրճատումից, բնակիչները՝ գնողունակության անկման պատճառով շինարարության հետաձգումից, շինարարական կազմակերպությունները՝ պատվիրատուների պակասից: Ոլորտում մշտապես փակվում են ընկերություններ, ու գործազուրկների բանակն ավելանում է նաև շինարարների ու շինարարության հարակից ենթակառուցվածքների աշխատակիցների հաշվին: Ոլորտում զբաղվածներն այժմ ոչ միայն սոցիալ-տնտեսական պայմաններից են բողոքում, այլև՝ բյուրոկրատիայից, հարկային համակարգից:

Թե որքան կշարունակվի Հայաստանում շինարարության ոլորտի անկումը, մնում է միայն կռահել, բայց որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առջև ծառացած խնդիրները բազմաթիվ են, ակնհայտ է, որոնց լուծման ուղղությամբ վերջինիս ջանքերը, կարծես այդքան էլ նկատելի չէ՝ համենայնդեպս, ըստ վիճակագրական տվյալների:

Դավիթ Բաբանով

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Anthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիքՇաքիում վիրավորված կնոջը մոտ մեկ ամսից կրկին կվիրահատենՄխիթարյանը՝ «Ինտերի» հավակնությունների, քննադատությունների և թիմի առաջիկա խաղերի մասինՌԴ ՊՆ-ն հայտնել է Դոնեցկի և Խարկովի մարզերի չորս բնակավայրի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասինԻ՞նչ հաղորդագրություն է ուղարկել Թաթուլը կնոջը մահվանից առաջ․ նոր մանրամասներ՝ բլոգերի ողբերգական մահվան դեպքիցԹուրքիայում ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով 11 մարդ է զոհվել, 26-ը՝ վիրավորվել36 ժամ ջուր չի լինիԽոշոր ավտովթար՝ Երևանում․ «Opel Corsa»-ն կողաշրջվել է և հայտնվել մայթին․ կան վիրավորներԹրամփ․ Ռուսաստանը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Զելենսկին համաձայնության չի գալիսՊուտին․ Ռուսաստանը շարունակում է մնալ գյուղատնտեսական արտադրանքի առաջատարներից մեկըՊերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը
Ամենադիտված