«Ժողովուրդ». «Ժառանգության» և իշխանության ճանապարհները սկսել են խաչվել
Հայկական Մամուլ
Ըստ «Ժամանակ»–ի, զարմանալիորեն սկսել են խաչվել իշխանությունների և «Ժառանգություն» կուսակցության ճանապարհները. բանն այն է, որ «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական շտաբը տեղակայված է Բաղրամյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկում: Այս տարածքը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, պատկանում է Միխայիլ Բաղդասարովին: Նախկինում էլ այնտեղ գործում էր Բաղդասարովի «Արմավիա» ընկերությունը:
Թերթի աղբյուրների պնդմամբ՝ «Ժառանգություն»-ն այդ տարածքի համար նույնիսկ վարձ չի վճարում: Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, իհարկե, հերքել է վարձ չտալու մասին լուրը, իսկ այն, որ տարածքը պատկանում է Բաղդասարովին, ոչ հերքել, ոչ էլ հաստատել է՝ ասելով, որ չի տեսել սեփականության վկայագիրը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ