«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նոր քարոզչական քայլ է ձեռնարկել
Հայկական Մամուլ
Այս գորշ, միապաղաղ ու անհետաքրքիր քարոզարշավի մեջ թեկնածուներից շատ քչերն են նոր բան մտածում, միտք ու երևակայություն դնում: Այդ քչերից մեկը «Հայկական ժամանակի» խմբագիր Նիկոլ Փաշինյանն է, ով ոչ միայն էկրանից ու հարթակից հստակ խոսում է, այլև նոր որակի քարոզչություն է իրականացնում: Նա նախ իր ընտրողներին հասցե առ հասցե նամակներ հղեց, որտեղ մատչելի բացատրում էր, թե ինչու է խնդրում նրանց քվեն:
Իսկ այժմ էլ մի նոր քարոզչական քայլ է ձեռնարկել՝ ընտրատարածքի բոլոր բնակիչներն այս օրերին հեռախոսազանգ են ստանում և խոսափողի մեջ լսում նրա խոսքը՝ ուղղված անձամբ իրենց:
Անշո՛ւշտ, խոսքը ձայնագրված է, բայց ամեն դեպքում հաճելի է հենց խոսափողի մեջ լսել թեկնածուին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ