«Երկիր». «Բարեգործ գործարար» Սամվել Ալեքսանյանը փակում է խանութին պարտք ունեցողների պարտքերը
Հայկական Մամուլ
Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) թիվ 8 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված Կորյուն Նահապետյանին՝ իր քրոջ փեսային, աջակցելու նպատակով ուրբաթ օրն այցելել է Հարավարևմտյան Ա-3 թաղամաս և, կանգնելով բակի կրպակ-խանութներից մեկի մոտ, հայտարարել, որ փակում է խանութին պարտք ունեցողների պարտքերը: Մոտեցողներին էլ, անկախ տարիքից, նաև բաժանել է 10-30 հազարական դրամ:
Ընդ որում՝ «բարեգործ գործարարը» նաև ցինիկաբար հայտարարել է, որ ինքը մարելու է միայն ընտրելու իրավունք ունեցողների պարտքերը, իսկ վարձով ապրողները, ովքեր տարածքում հաշվառված չեն, թող իրենց գլխի ճարն ինքնուրույն տեսնեն:
Ի դեպ, Լֆիկն այս «բարեգործական ակցիան» իրականացրել է այն թաղամասում, որտեղ բնակվում են նույն ընտրատեղամասում Աժ պատգամավորական թեկնածու առաջադրված՝ ՀՅԴ անդամ Արթուր Եղիազարյանը և «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Հայկ Գևորգյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ