«Ժողովուրդ». Արտառոց դեպք ԵՊԲՀ-ում. մի աղջիկ պրոռեկտորին մեղադրել է իրեն բռնաբարելու մեջ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ապրիլի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում:
Դասամիջոցին համալսարանի պրոռեկտոր Սամվել Ավետիսյանի աշխատասենյակից մի աղջիկ՝ պատառոտված հագուստով դուրս է եկել և սկսել գոռալ, թե պրոռեկտորն իրեն բռնաբարել է: Այս առիթով թերթը փորձել է մեկնաբանություն խնդրել համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանից, սակայն նա, լսելով հարցը, ծիծաղել է. «Որտեղի՞ց են ձեր տեղեկությունները, տենց բան ո՞նց կարա լինի, մենք պրոռեկտոր Սամվել Արծրունիչ ունենք, որը շատ կարգին ու չափավոր մարդ է»:
Թերթը զրուցել է նաև պրոռեկտոր Ավետիսյանի հետ, որը հաստատել է թերթի տեղեկությունը՝ ասելով, որ այդ օրը ինչ-որ աղջիկ իսկապես միջանցքներում գոռացել է, թե իրեն բռնաբարել են:
«93 թվականին է ավարտել այդ ուսանողը, որը հոգեկան հիվանդ Է, շիզոֆրենիկ: Ես իրեն դուրս եմ հանել, ու ինքը դուրս է եկել, սկսել է գոռալ, որ Սամվել Արծրունիչը իրեն բռնաբարել է»,-պարզաբանել է պրոռեկտորը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ