«Երկիր». Սեռական ահաբեկչություն հեռախոսով
Հայկական Մամուլ
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ուսանողների կողմից ստեղծված «Ազատ ուսանողների ֆորումը» ստորագրահավաք է կազմակերպում համալսարանի ուսխորհրդի արտահերթ ընտրությունների պահանջով: Ստորագրահավաքը կազմակերպող ուսանողներից ոմանց հեռախոսահամարներին հաղորդագրություն է եկել՝ սպառնալից, վիրավորական, անվայելուչ խոսքերով:
«Օրինակ՝ աղջիկներից մեկին գրել էին՝ վերջ տվեք այդ ամենին, թե չէ կբռնաբարենք ձեզ»,- «Երկիր»-ի հետ զրույցում ասել է ԵՊԼՀ ուսանողներից մեկը՝ հավելելով, որ հաղորդագրությունները արտասահմանյան համարներից են ուղարկվում:
Սա դեռ ամենը չէ. ուսանողներին փակ համարներից զանգեր են կատարում և սպառնում: Հարցին, թե ոստիկանությունը տեղյա՞կ է այս ամենին, ուսանողը պատասխանել է, որ խնդրով զբաղվում են միայն ծնողները:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ