«168 ժամ». Նախընտրական մտադրություններ
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով՝ ՀՀԿ վերնախավում ծրագրել են այս ընտրությունների արդյունքում համամասնական և մեծամասնական ընտրակարգով իրենց համար ապահովել, ինչպես իրենք են ասում, «գոլդ թվով»՝ 77 պատգամավոր: Ասում են, որ իշխանական վերնախավում չեն ցանկանում ԲՀԿ-ին տրամադրել այսօր ունեցածի չափով պատգամավորական տեղեր՝ 29 մանդատ: Փոխարենը՝ ցանկանում են 1-2 մանդատ ավելի ապահովել ՕԵԿ-ի և «Ժառանգության» համար: ՀՅԴ-ին այդ «բաժանման» մեջ իշխանական վերնախավում հատկացնում են 5 տոկոս՝ 6-7 մանդատով: Իսկ ՀԱԿ-ին, ըստ նույն աղբյուրների, «կհատկացվի» 10-13 տոկոս:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ