Anonymous-ը Թուրքիայում 50 հազար համակարգիչ է վերահսկում
Թուրքիա
Հայտնի Anonymous հաքերային խումբը շարունակում է հարձակումները թուրքական կայքերի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հաքերները DDos հարձակում են իրականացնում միանգամից Թուրքիայում գտնվող 50 հազար համ ակարգչից, որոնց տերերը, սակայն, անտեղյակ են դրանից:
Նշվում է, որ հարձակումների թիրախում գլխավորապես թուրքական բանկերն են, այդ պատճառով դեկտեմբերի 25-ին բանկային մի շարք կայքեր հրաժարվել են ինտերնետային կայքերով գործարքներ կատարել:
Ավելի վաղ Anonymous խմբից հաքերները հայտարարել են Թուրքիայի կառավարության դեմ լայնամասշտաբ արշավ սկսելու մասին՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն աջակցելու մեջ: YouTube-ում զետեղված տեսաուղերձում հաքերները հայտարարել են, որ «Թուրքիան աջակցում է ԻՊ-ին՝ խմբավորումից գնելով նավթ և հոսպիտալացնելով նրա զինյալներին»: «Մենք չենք հանդուրժի, որ Էրդողանը շարունակի օգնել ԻՊ-ին»,- ասված է ուղերձում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)