Բան Կի Մունն առաջին անգամ հանդիպում է ունեցել Աուն Սան Սու Չժիի հետ
Աշխարհ
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունն առաջին անգամ բանակցություններ և առանձնազրույց է ունեցել Բիրմայի ընդդիմության առաջնորդ Աուն Սան Սու Չժիի հետ, որի ընթացքում գլխավոր քարտուղարը նրան հրավիրել է Նյու Յորքում գտնվող ՄԱԿ–ի կենտրոնակայան, հաղորդում է BBC Russian–ը։
Աուն Սան Սուն ընդունել է Բան Կի Մունի հրավերը։ Գլխավոր քարտուղարի 2009–ին Բիրմա կատարած այցելության ընթացքում երկրի ռազմական ղեկավարությունը չէր թույլատրել հանդիպել Սան Սուի հետ, որն այդ ժամանակ գտնվում էր տնային կալանքի տակ։
Սան Սունի ղեկավարած Ժողովրդավարության ազգային լիգան Բիրմայի վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ էր տարել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ