Ճառագայթով կուրացրել են ինքնաթիռի անձնակազմին
Աշխարհ
Մոսկովյան Վնուկովոյում «Վնուկովո-Նալչիկ» ուղղությամբ մեկնող օդանավի բարձություն հավաքելու պահին, անհայտ անձը ճառագայթով կուրացրել է թռիչք կատարող ինքնաթիռի անձնակազմին: Այս փաստով տրանսպորտային ոստիկանությունը ստուգում է անցկացնում:
Ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն անհայտ անձը՝ Նովոպերեդելկինո թաղամասի մերձակայքում, ճառագայթով՝ մայրաքաղաքային Նովոպերեդելկինո թաղամասի մերձակայքում կուրացրել է թռիչք կատարող ինքնաթիռի անձնակազմին: Այս մասին ինքնաթիռի անձնակազմը զեկուցել է հեռախոսավարին և շարունակել թռիչքը:
Մոսկովյան օդանավակայաններում նման դեպքեր նախկինում էլ են տեղի ունեցել, և ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալներին:
Օրինակ Վորոբյովի լեռներում ոստիկանությունը ձերբակալել էր մի տղամարդու, որի մեքենայում հզոր լազերային սարքավորում էին գտել: Նրան կասկածել էին Վնուկովոյի օդանավակայանից մեկնած ինքնաթիռի անձնակազմի կուրացման մեջ, սակայն կասկածյալի մեղքը այդպես էլ չի հաջողվել ապացուցել:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ