Քիմ Քարդաշյանը բաժանվել է երեխա չունենալու պատճառո՞վ
ԱՄՆ
Ամերիկյան հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բաժանվել է Քրիս Համֆրիսից, որովհետեւ առայժմ չի ցանկանում երեխա ունենալ: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Քրիս Համֆրիսը ցանկացել է, որ իրենք երեխա ունենան: Սակայն Քիմը չի համաձայնել, ինչն էլ ամուսնալուծության պատճառ է դարձել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները գրում էին, որ Քիմի եւ Քրիսի ամուսնալուծության պատճառ են դարձել Քարդաշյանի արդեն նախկին ամուսնու ծնողները: Քիմին մոտ կանգնած աղբյուրը նշել էր, որ Քրիսի ծնողներն ի սկզբանե արհամարհանքով են վերաբերվել Քիմին եւ նրա ընտանիքի անդամներին եւ դեմ են եղել Քարդաշյանի եւ Համֆրիսի ամուսնությանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)