Ընտրողներին մնում է տեսնել, թե ո՛ւմ ծրագիրն են կողքից գովում. Վահան Հովհաննիսյան
Հասարակություն
Հայ հեղափոխական դաշնակցության Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ քարոզարշավն ընդհանուր առմամաբ նորմալ է գնահատում, բացի «կանխատեսած խախտումներից, բացի դժվար բռնվող կեղծիքներից, ընտրակաշառքից, փող բաժանելուց»: Վերջինիս խոսքերով, փորձ է կատարվում որոշ ուժերի միջև լարումներ ստեղծել, սակայն ոչ մի լարում չկա:
«Շատ անգամ ահազանգերը սխալ են», - նշեց Վահան Հովհաննիսայնը:
Խոսելով կուսակցությունների նախընտրական ծրագրերի մասին՝ Վահան Հովհաննիսյանը նշեց, որ բոլոր կուսակցություններն ասում են, թե իրենց ծրագիրը ամենալավն է, բայց ընտրողներին մնում է տեսնել, թե ում ծրագիրն են կողքի՛ց գովում:
«Ադպիսի ծրագիր կա, դա մերն ծրագիրն է: Մեզ ոչ այդքան համակրող մարդիկ բարձրաձայնեցին, որ մեր ծրագիրը լավն է: Ես կարող եմ ստորագրել մեր ծրագրի յուրաքանչյուր թվի տակ: Ես գիտեմ, որ այդ ամեն ինչը հնարավոր է: Եթե որևէ մեկն ասում է, թե դա ռեալիստական չէ, թող չգնան հանրահավաքի ու ասեն, թող գան, ինձ ասեն, մենք կբանավիճենք, կտեսնենք, թե ով է ճիշտ», - նշեց Հովհաննիսյանը:
Անդրադառնալով հրապարակային բանավեճերին՝ Վահան Հովհաննսիյանը նշեց, որ բոլոր ցանկերի առաջին համարներին հրավիրում է բանավեճի:
«Ուզում են՝ թող բոլորը գան, ոնց ուզում են թող գան: Շատ վատ երևույթ է, որ հրապարակային բանավեճից հրաժարվում են», - նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը