Եվս մի քանի օր ու Յուլյա Տիմոշենկոն կմահանա
Աշխարհ
Եվս մի քանի օր ու նա կմահանա: Այս մասին Պրահայում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ, ազատազրկման դատապարտված ու ավելի քան 10 օր հացադուլ հայտարարած Յուլյա Տիմոշենկոյի դուստրը, իր հայտարարությամբ թեժացնելով միջազգային ասպարեզ դուրս եկած սկանդալը, որը սպառնում է «կռվացնել» Ուկրաինան Եվրոպայի հետ:
Ըստ Տիմոշենկոյի հարազատների, օրեր առաջ բանտից հիվանդանոց տեղափոխման ժամանակ նրան ծեծի են ենթարկել և նա կորցրել է գիտակցությունը, ինչն էլ առաջացրել է միջազգային հանրության դժգոհությունը: Այս մասին հաղորդում է «dzd.ee»-ն, հավելելով, որ Տիմոշենկոն դատապարտվել է 7 տարվա ազատազրկման իր պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ