Այս համակարգը փտած է, տառապում է ռակով և պետք է հեռանա ասպարեզից. Ռուբեն Թովմասյան
Հասարակություն
Այսօր Հայաստանի կոմունիստական կուսակցությունը Սարյանի արձանի շրջակայիքց Աշխատավորի օրվա կապակցությամբ քայլերթ է կազմակերպել դեպի Շահումյանի հրապարակ: ՀՀԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն իր ելույթում անդրադարձել է այն բարեփոխումներին, որոնք պատրաստվում են իրականացնել խորհրդարան անցնելու դեպքում: Թովմասյանը հատկապես կարևորել է հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը:
«Հայ ժողովուրդը հավերժ պետք է լինի ռուս ժողովրդի հետ: Կենտկոմի անունից հայտարարում եմ՝ այն պահին, երբ ռուսական զորքն իր դրոշը կիջեցնի Գյումրիի վրայից ու կհեռանա, կսկսվի Հայաստանի վերջի սկիզբը: Հայ երեխաների վրայից պետք է հանվի այն տաբուն, որ հայ երեխան չպետք է սովորի ռուսական դպրոցներում: Չկա մի հայ, որը մեր ժողովրդի հպարտությունն է և որը չի անցել ռուսական միջավայրը: Ռուսերենը պետք է դառնա Հայաստանի երկրորդ մայրենի լեզուն»,- հայտարարեց Թովմասյանը:
Անդրադառնալով ներկայիս իշխանություններին՝ Հայաստանի թիվ մեկ կոմունիստը հայտարարել է, թե «այս համակարգը փտած է, տառապում է ռակով և պետք է հեռանա ասպարեզից»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը