Coca-Cola-ն ցանկացել է գնել Monster Beverage-ը
ԱՄՆ
Coca-Cola ընկերությունը ԱՄՆ-ի էներգետիկ ըմպելիքի խոշորագույն արտադրող Monster Beverage-ը գնելու նպատակով բանակցություններ է վարել: Գործարքն իրականանալու դեպքում այն կարող էր դառնալ ամերիկյան ընկերության պատմության մեջ խոշորագույն իրադարձությունը: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը' հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Այս լուրից հետո Monster-ի բաժնետոմսերի գինն աճել է ավելի քան 20 տոկոսով' 64 դոլարից հասնելով 82-ի: Սակայն WSJ-ում հրապարակումից հետո գազավորված ըմպելիքի արտադրողը հերքեց բանակցությունների փաստը: Դրանից հետո թերթը գրեց, որ, այնուամենայնիվ, գործարքը քննարկվել է, սակայն բանակցությունները դադարեցվել են այն բանից հետո, երբ դրանց մասին հայտնի է դարձել: Պարբերականի աղբյուները վստահեցնում են, որ բանակցությունների որոշ մասնակիցներ բանակցության դադարեցման մասին իմացել են միայն ապրիլի 30-ին: Պատճառը Monster-ի կապիտալիզացիայի կտրուկ աճն էր:
Մինչև WSJ-ում հոդվածի հրապարակումը, էներգետիկ ըմպելիքի արտադրողի կապիտալիզացիան կազմել էր մոտ 11 միլիարդ դոլար, այնուհետև հասել 13 մլրդ դոլարի, իսկ Coca-Cola-ի հերքումից հետո իջել մինչև11,45 մլրդ դոլարի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)