Օբամայի շտաբը հրապարակել է նախընտրական կարգախոսը
ԱՄՆ
Բարաք Օբամայի նախընտրական շտաբը հրապարակել է նոր նախընտրական կարգախոսը։ Կարգախոսը հետևյալն է՝ «Առա՛ջ» (Forward), որը մի քանի անգամ լսվում է ապրիլի 30–ին հրապարակված նախընտրական նոր տեսահոլովակում, գրում է Huffington Post–ը։
Յոթ րոպե տևողությամբ տեսահոլովակում ներկայացվում է, թե ինչպես է ԱՄՆ–ի տնտեսությունը վերականգնվել Օբամայի նախագահ ընտրվելուց հետո, խոսվում է նրա վարչակազմի կատարած աշխատանքների և տնտեսական ոլորտում ձեռքբերումների մասին, անդրադարձ է կատարվում իրաքյան պատերազմի ավարտին և Ուսամա Բին Լադենի ոչնչացմանը։
Տեսահոլովակի վերջում նշվում է, որ դեռ շատ գործեր կան անելու և հնչում է «Առաջ» բառը։
Պարբերականը, վկայակոչելով Օբամայի նախընտրական շտաբը, հայտնում է, որ տեսանյութը ցուցադրվելու է Օբամայի առաջին նախընտրական հավաքի ժամանակ, որը նախատեսված է մայիսի 5-ին Օհայո և Վիրջինիա նահանգներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)