Երկրաշարժ՝ Մասիսում
Հայաստան
Այսօր տեղական ժամանակով ժամը 09.38 Հայաստանում' Մասիս քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ:
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ' երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են' հյուսիսային լայնության 40.01 աստիճան և արևելյան երկայնության 44.47 աստիճան։
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ:
Ըստ նախնական տվյալների' երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում և Դվին, Ոստան գյուղերում' 2-3 բալ ուժգնությամբ:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի