"The New York Times". Տեխասի նահանգապետը ձախողել է նախընտրական բանավեճը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու, Տեխասի նահանգապետ Ռիք Փերին նոյեմբերի 9-ին ամերիկյան "CNBC" հեռուստատեսության ուղիղ եթերում ընթացող Հանրապետական մյուս թեկնածուների հետ բանավեճի ժամանակ հայտնվել է, մեղմ ասած՝ տհաճ իրավիճակում։
Ռիք Փերին բանավեճի ժամանակ հայտարարել է, որ իր նախընտրական ծրագրիրը հիմնականում ուղղված է երեք պետական ոլորտներին։ Սակայն նախագահի հանրապետական թեկնածուն կարողացել է նշել միայն երկու ոլորտները՝ կրթության և առևտրի։ Մեկ րոպե հապաղելուց հետո՝ Փերին հայտնել է, որ երրորդ ոլորտը չի կարողանում հիշել։ «Ես ցավում եմ, վայ...», - ասել է նա։ Փերիի անհաջող ելույթը ուղեկցվել է դահլիճում գտնվող հանդիսատեսի ժպիտով և բանավեճի մասնակիցների խորհուրդներով։ Մի քանի րոպե անց, երբ Փերիին կրկին խոսք է տրվել, վերջինս այդ ժամանակ ասել է, որ նկատի ուներ Էներգետիկ գործակալությանը։
Ըստ բազմաթիվ վերլուծաբանների՝ այս անհաջող բանավեճը կարող է մեծ վնաս հասցնել Ռիք Փերիի վարկանիշի վրա՝ մասնավորապես այն պատճառով, որ նախորդ բանավեճերի ժամանակ էլ առանձնապես հաջող ելույթներ չի ունեցել։ Այժմ մի շարք վերլուծաբաններ կարծում են, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը կդադարեցնի Ռիք Փերիի նաընտրական կամպանիայի ֆինանսավորումը, և նախկին նահանգապետի այդ ձախողումը նրան կենթարկի «քաղաքական մահվան»։
Բանավեճին մասնակցել են նախագահի պաշտոնին հավակնող ութ թեկնածուներ։ Վերջին հարցումների համաձայն՝ հանրապետական թեկնածուներից ամենահայտնին գործարար Հերման Քեյնն է, ում աջակցում է ամերիկացիների 23%-ը և Մասաչուսեթս նահանգի նախկին նահանգապետ Միթ Ռուննին, ում աջակցում է հարցման մասնակիցների 24%-ը։
Հանրապետական թեկնածուների բանավեճերը կշարունակվեն մինչև 2012 թ.–ի մարտ ամիսը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թ.–ի նոյեմբերին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)