Մենք չե՛նք հուսահատվել, չե՛նք հոգնել, չե՛նք հիասթափվել. Գագիկ Ջհանգիրյան
Հասարակություն
«Սիրելի՛ թալինցիներ կարծում եմ՝ դուք էլ ինձ հետ համամիտ եք, որ մենք շատ կուզեինք, որ սա արտահերթ նախագահական ընտրությունների քարոզարշավ լիներ», - Թալինի բնակիչների հետ հանդիպմանը իր ելույթն այսպես սկսեց ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը և հավելեց, որ իր կարծիքով Հայ ազգային կոնգրեսը, ինչպես նաև ՀԱԿ-ի թալինցի համակիրները անցած 4 տարիների ընթացքում ամեն ինչ արել են, որպեսզի օր առաջ ազատվեն «այս չընտրված, ռազմական հեղաշրջմամբ աթոռներին կառչած, այս հակահայ քաղաքականություն վարող ռեժիմից»:
«Ցավոք, մեզ չի հաջողվել ազատվել այս հակահայ քաղաքականություն վարող ռեժիմից, սակայն մենք չե՛նք հուսահատվել, չե՛նք հոգնել, չե՛նք հիասթափվել և պայքարելու ենք մինչև վեջնական հաղթանակ»,-ասաց Ջհանգիրյանը:
Նախկին զինդատախազը նշեց նաև, որ այս ԱԺ ընտրությունների քարոզարշավը իրենք դիտարկում են որպես նախագահակն ընտրությունների առաջին փուլ, իսկ թե ինչո՞ւ է այդպես, Ջհանգիրյանն ասաց. «Որովհետև մեր նպատակը ոչ թե ԱԺ-ում խումբ ու խմբակցություն ունենալն է, ոչ թե պատգամավոր ունենալն է, ոչ թե մանդատներ բաժանելն է, այլ մեր նպատակը միմիայն մեկն է՝ օրենսդիր մարմնում ունենալ լուրջ ներկայություն, որպեսզի հաջորդ ընտրություններում՝ նախագահական ընտրությունները, լինեն հերթական, թե արտահերթ, այդ ընտրություններում լուծենք այս ռեժիմի խնդիրը: Սա՛ է մեր միակ նպատակը», - ասաց Ջհանգիրյանը՝ հավաստիացնելով, որ եթե Կոնգրեսը ստանա Թալինի տարածաշրջանի քվեն և վստահությունը, ապա իրենք ամեն ինչ կանեն՝ ներկայիս վարչախմբից օր առաջ ազատվելու համար:
Անդրադառնալով այսօրվա հիմնական խնդրին՝ նախկին զինդատախազը նշեց, որ բոլոր մեծահարուստները, գյուղապետերը, քաղաքապետերը լծվել են այն գործին, որպեսզի որոշեն, թե ո՞ր քաղաքական ուժն ի՞նչ համամասնությամբ պետք է լինի ԱԺ-ում:
«Ըստ մեր Սահմանադրության, նույնիսկ ըստ 2005-ի փոփոխություններով ու լրացումներով արված Սահմանադրության՝ ժողովուրդը պետք է որոշի, թե ո՛ր քաղաքական ուժին, ո՛ր պատգամավորին է գործուղում Ազգային ժողով և ո՛ւմ է լիազորում ձևավորել գործադիր իշխանությունը»,-ասաց Ջհանգիրյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը