Թուրքիան երկխոսության կոչ է արել Իրանին ու Սաուդյան Արաբիային
Թուրքիա
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև աճող հակամարտության կապակցությամբ և երկու երկրներին հանդարտության ու «դիվանագիտական լեզվին» վերադարձ կատարելու կոչ է արել։
Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարությունում նշված է, որ Թուրքիան կոչ է անում դադարեցնել սպառնալիքներն ու վերադառնալ դիվանագիտական լեզվին։ Թուրքիայի ԱԳՆ-ն երկու երկրներին խորհուրդ է տվել զգուշավորություն ցուցաբերել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)