Իրանն իր ամբողջ ուժով կարող է դիմակայել ռազմական ագրեսիային
Իրան
«Իրանը կարող է ցանկացած ռազմական ագրեսիային պատասխանել իր ամբողջ ուժով», – այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։
«Թշնամիները՝ մասնավորապես Ամերիկան և սիոնիստական ռեժիմի նրա դաշնակիցները պետք է իմանան, որ Իրանը սովորություն չունի ներխուժել որևէ երկրի տարածք։ Բայց մենք պատրաստ ենք արձագանքել ցանկացած ռազմական ագրեսիայի կամ նույնիսկ սպառնալիքների», - նշված է հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքէջում։ Նա խոստացել է, որ Իսլամական հանրապետության հեղափոխական գվարդիան ու բանակը միասնական են և ի վիճակի են հակահարված տալ ցանկացած թշնամու։ Հաղորդում է "BBC" լրատվականը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտարարել էր, որ պաշտոնական Թեհրանը շարունակում է միջուկային զենքի ստեղծման իր ծրագիրը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ