Մեզ մոտ գեներալներն ավելի շատ են, քան զինվորները. Հրանտ Բագրատյան
Հասարակություն
Թալինում այսօր տեղի ունեցած ՀԱԿ հանրահավաքում նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կրկին անդրադարձավ ՀՀԿ նախընտրական ծրագրի 14 կետերի, որոցից ոչ մեկը ի կատար չի ածվել։
«Հիմա այդ մարդը շրջում է հանրապետությունով մեկ և ասում է՝ ինձ ձայն տվեք։ Բայց եկեք մի պահ մտածենք, թե ինչու՞ իրան ձայն տանք», – Սերժ Սարգսյանի նախընտրական կոչերին անդրադարձավ նախկին վարչապետը։
Նրա համար անհասկանալի է, թե ինչպես ՀՀԿ առաջնորդը կարող է ընտրողների ձայները խնդրել, երբ երկրում աճել է արտագաղթի և ինքնասպանությունների թիվը։
«Մենք ունենք 82 գեներալ, հիմա մեզ մոտ գեներալները երևի ավելի շատ են, քան զինվորները։ Մեզ մոտ արդեն աշխատող էլ չկա, մեզ արդեն կամաց–կամաց սովորեցնում են, որ պետք է էլ չի աշխատել, մի չորս հատ երեխա ունեցեք, երեքին ուղարկեք Ռուսաստան, փող կուղարկեն, ձեր ձեռքը փող կլինի, մենք էլ ապրանք կբերենք, ձեզ կծախենք, այդ փողը ձեռներիցդ կառնենք, հետո դուրս կտանենք արտասահման», – նշեց Բագրատյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդպիսի մոդելը երկիրը տանում է կործանման։
«Այս երկրում անցնում է միայն փողը, ուժը, թքած ունեն ինտելեկտի վրա, թքած ունեն գիտելիքի վրա, թքած ունեն գաղափարի վրա, թքած ունեն պարկեշտության վրա։ Եթե մի ուժ էլ դուրս է գալիս, փորձում են ձերբակալել, վարկաբեկել, մարդկանց վախեցնել։ Մտավորականություն ընդհանրապես չի մնացել, բոլորը քծնող, բոլորը փորձում են ինչ–որ աշխատանք ստանալ», – իր վրդովմունքը հայտնեց Բագրատյանը՝ ցավով նկատելով, որ շատ սովորական է դարձել դավաճանելը, երեկվա թշնամու կողքին կանգնելը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը