ԱՄՆ–ում հարբած աղջիկը կծել է բուլդոգին իր վրա հարձակվելուց հետո
ԱՄՆ
Իլինոյիս նահանգում ոստիկանությունը ձերբակալել հարբած վիճակում մի աղջկա, որը երեք անգամ կծել է իր վրա հարձակված բուլդոգին, հաղորդում է Chicago Tribune–ը՝ վկայակոչելով տեղի իրավապահ մարմիններին։
Ըստ թերթի, 19-ամյա Անալիս Գարները անսթափ վիճակում տուն վերադառնալուց հետո իր և 37-ամյա մոր միջև վեճ է բռնվել։
Երիտասարդ աղջիկը վեճի ընթացքում հարձակվել է մոր վրա և ձեռքից քաշել ոգելից խմիչքը, ինչից հետո անհայտ պատճառներով իր զայրույթը թափել դժբախտ շան վրա։ Շունը ոռնացել է, երբ աղջիկը արդեն երկու անգամ կծել էր կենդանուն և երրորդի ժամանակ խեղճ կենադանին չի դիմացել, հարձակվել է տիրոջ վրա։
Հարևանները, լսելով շան ոռնոցը, զանգահարել են ոստիկանություն, ինչից հետո աղջիկն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց՝ գազազության դեմ պատվաստվելու, այնուհետև բերման է ենթարկվել ոստիկանություն։
Գարների դեմ ոստիկանությունը երեք մեղադրանք է առաջադրել և 3 հազար դոլար տւգանք սահմանել։
Հիշեցնենք, որ այս տարվա մարտին Իսրայելում տղամարդը կծել էր ոստիկանության վարժեցված շանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)