Իրաքի փոխնախագահը մեղադրվում է վեց դատավորների սպանության մեջ
Աշխարհ
Իրաքի փոխնախագահ Թարիք ալ-Հաշեմիի և նրա մի քանի թիկնապահների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել վեց դատավորների և մի շարք մարդկանց սպանության մասով, հաղորդում է Reuters-ը։
Դատախազությունը նրա դեմ մեղադրանք էր առաջադրել հեռակա կարգով, ինչից հետո, վախենալով հալածանքներից, վերջինս Բաղդադից հեռացել էր 2011–ի դեկտեմբերին։ Հաշեմին սկզբում թաքվում էր Իրաքի հյուսիսում գտնվող քրդական ինքավարության տարածքում, այնուհետեև Կատարում և Թուրքիայում։
Իրաքի փոխնախագահը հերքել է իր դեմ մեղադրանքերը։ Սակայն իշխանությունները շարունակում են Հաշեմիի մերձավորների ձերբակալությունները։ Բանտերում են գտնվում Հաշեմի 73 մերձավորներ։
Հաշեմին իր դեմ մեղադրանքները քաղաքական հետապնդում է համարել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ