ԱՄՆ-ում դատարանը կքննի Ստրոսս-Կանի դեմ ներկայացված հայցը
ԱՄՆ
Նյու-Յորքի դատարանը քննելու է Sofitel հյուրանոցի աղախնի քաղաքացիական հայցն ընդդեմ ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանի, որին այդ կինն ավելի վաղ մեղադրել է իր նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ գործադրելու մեջ:
BBC-ի հաղորդմամբ՝ նյույորքյան դատավորը մերժել է հաշվի առնել Ստրոսս-Կանի դիվանագիտական անձեռնմխելիությունը:
Հիշեցնենք, որ Նյու-Յորքի Բրոնքսի շրջանային դատարանում վերոհիշյալ հյուրանոցի աղախին Նաֆիսսատու Դիալլոյի քաղաքացիական հայցի քննությունը սկսվել է մարտ ամսվա վերջից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)