Ո՛չ Հանրապետական, ո՛չ Դաշնակցություն, ո՛չ «Բարգավաճ», ո՛չ նույնիսկ «Ժառանգություն». Րաֆֆի Հովհաննիսյան
Հասարակություն
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը, որը, հիշեցնենք, ուղեկցվելու է համերգային ծրագրով, որի ընթացքում ելույթ են ունենալու Հարություն Փամբուկչյանը (Ձախ Հարութ) և Ռուբեն Հախվերդյանը: Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ «հայ մարդն ազատագրված իր հողում անվախ կարող է ազատ իրավունքով իշխանություն փոխել»:
«Ժողովուրդն ունենալու է իր նոր մեծամասնությունն ԱԺ-ում և կառավարությունում: Մայիսի վեցին կնշենք ոչ թե անցյալի կորուստը պատմական Հայաստանի, այլ մեր Շուշիի ազատագրման քսանամյակը: Հենց հիմա մեզ պատկանող այս հրապարակում մենք մայիսի վեցին ասելու ենք ազգային շահ, պետության իշխանություն և հայ մարդու թագավորություն: Մայիսի 7-ին լինելու է ո՛չ Հանրապետական, ո՛չ Դաշնակցություն, ո՛չ Բարգավաճ, ո՛չ նույնիսկ «ժառանգություն», այլ միմիայն ՀՀ եռագույնը»,- հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը