Իսրայելի ընդդիմության նախկին առաջնորդը լքել է խորհրդարանը
Աշխարհ
Իսրայելի ընդդիմադիր «Կադիմա» կուսակցության նախկին առաջնորդ և նախկին արտգործանախարար Ցիպի Լիվնին խորհրդարանի կազմից հեռանալու մասին հայտարարություն է արել։
Իր կարճ ելույթում Լիվնին նշել է, որ իր քաղաքական գործունեությունը երբեք ինքնանպատակ չի եղել, և «այժմ հստակ է, որ երկրի քաղաքական կյանքը ցինիզմով է հագեցած», – հաղորդում է BBC Russian–ը։
Քաղաքականությունից Լիվնիի հեռանալը հարցականի տակ է դրել «Կադիմա» կուսակցության հետագա գործունեությունը, որը ժամանակին հիմնադրվել է նրա համառ ջանքերով։
Փորձագետները կանխատեսում են, որ այս տարվա երկրորդ կեսին կայանալիք Իսրայելի խորհրդարանական ընտրություններում «Կադիմա» կուսակցությունը խորհրդարան մտնելու շանսեր չի ունենա։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ