ՄԱԿ-ն արագացնում է Սիրիա՝ դիտորդների խումբ ուղարկելու գործընթացը
Մերձավոր Արևելք
ՄԱԿ-ն արագացնում է Սիրիայում անզեն դիտորդների տեղակայման գործընթացը: Մայիսի վերջին Սիրիա կմեկնեն բոլոր 300 դիտորդները, հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղասիրական գործողությունների գծով տեղակալ Էրվե Լադսուսը, հայտնում է BBC-ին:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս Սիրիայում են գտնվում 24 դիտորդներ:
Լադսուսը հայտարարել է, որ դիտորդները հաղորդում են ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ զինված ընդդիմության անդամների կողմից հրադադարի խախտման մասին:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)