Բոլիվիան ազգայնացնում է իսպանական ընկերությունը
Աշխարհ
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է իսպանական «Red Electrica» էներգետիկ ընկերության տեղական բաժանմունքի ազգայնացման մասին։
Մորալեսը հրամայել է զինվորականներին իրենց տիրապետության տակ վերցնել ընկերությանը պատկանող օբյեկտները։
Մայիսի 1-ին նվիրված հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ նա ասել է, որ էներգետիկական ընկերության ազգայնացումը հանդիսանում է բոլիվիացիների՝ իրենց բնական հարստությունները վերադարձնելուն ուղղված պայքարի մի մասը։
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Արգենտինան ազգայնացրել էր Իսպանիային պատկանող «YPF» նավթային ընկերությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ