Պատերազմի հետևանքով Մալիում շուրջ 320 հազար մարդ զրկվել են իրենց տներից
Աշխարհ
Մալիում շուրջ 320 հազար մարդ զրկվել են իրենց տներից՝ երկրում ընթացող զինված հակամարտության հետևանքով: Այս մասին հայտարարել է Ժնևում ՄԱԿ Եվրոպական բաժանմունքի տեղեկատվական կառավարման տնօրեն Կորին Մոմալ-Վանիանը:
Նրա խոսքերով՝ «320 հազարից շուրջ 187 հազարն ապաստան են գտել հարևան երկրներում»: ՄԱԿ՝ փախստականների հարցերով Գլխավոր կոմիսարի վարչության տեղեկություններով՝ 62,9 հազար մարդ փախել է Մավրիտանիա, 56,7 հազարը՝ Բուրկինա-Ֆասո և 39,4 հազարը՝ Նիգեր, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ավելի վաղ Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ ապստամբ տուարեգների և իսլամիստ ծայրահեղականների կողմից Մալիի հյուսիսային շրջանների գրավման հետևանքով դրանք հայտնվել են «հումանիտար աղետի եզրին», քանի որ տեղի բնակչությունը տառապում է «պարենամթերքի և դեղամիջոցների խիստ պակասից»:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ