«Հայկական Ժամանակ». Հանձնարարելով ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները Սերժ Սարգսյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից
Հայկական Մամուլ
Երեկ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելելով Մաշտոցի պուրակ, նրան հանձնարարեց ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները՝ այսպիսով պուրակի հարցը վերածելով սեփական գործիքի:
Թե որքանով է ակցիան նախապես պլանավորված եղել, դժվար է ասել, բայց հաշվի առնելով ապամոնտաժող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ սկանդալային հայտնությունը ՀՀԿ համամասնական ցուցակում, որևէ բան բացառել չի կարելի: Նշենք նաև, որ կրպակների մասին հանձնարարական տալով՝ Սարգսյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից:
«Երևանը համայնք է, Տարոն Մարգարյանն էլ համայնքի ղեկավար է: Նախագահը նման խնդիրներ լուծելու լիազորություններ չունի: Տեղական ինքնակառավարման և պետական կառավարման լիազորությունները իրարից սահմանազատված են, գործադիրի գլուխը, պետության գլուխը իրավունք չունի ինքնակառավարման մարմնի ղեկավարին հանձնարարություններ տալ»,- երեկ թերթի թղթակցին ասել է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջակցության գրասենյակի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ