«Հայկական Ժամանակ». Ժողովրդագրական աղետ. Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը՝ աճում
Հայկական Մամուլ
Ըստ պաշտոնական տվյալների, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանում ծնվել է 9 հազար 569 երեխա, ինչը անցած տարվա ցուցանիշի համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Սա ամենացածր ցուցանիշն է վերջին 4 տարիների ընթացքում:
Դրան զուգահեռ աճել է մահացությունը: Ըստ նույն պաշտոնական տվյալների, այս տարվա աոաջին երեք ամիսների ընթացքում Հայաստանում մահացել է 7 հազար 953 մարդ:
Մահացության այս ցուցանիշը ամենամեծն է առնվազն վերջին 10 տարիների կտրվածքով: Ընդ որում, մահացության ցուցանիշը աճում է տարեցտարի: Փաստորեն, Հայաստանում ծնունդների թիվը սահուն նվազում է, իսկ մահացությունը՝ աճում: Սա, ինչպես նաև սարսափելի չափերի հասնող արտագաղթը, երկրի սոցիալ-տնտեսական և բարոյահոգեբանական վիճակի արտացոլումն է, և սրանից ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ժողովրդագրական աղետի նախանշանների հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ