«Ժողովուրդ». ՀՀԿ–ականների հույսը դատապարտյալներն են
Հայկական Մամուլ
Հայաստանի հանրապետական կուսակցությունը ձայներ ստանալու համար դիմում Է ամենատարբեր մեթոդների: Համաձայն «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակիչներին իշխանությունները խոստացել են ազատ արձակել մաքսանենգության համար դատապարտված Արտակ Պետրոսյանին, եթե այդ գյուղում ՀՀԿ-ն ստանա ձայների գերակշիռ մեծամասնությունը:
Նման մի խոստում էլ տվել են Արտենի գյուղի բնակիչներին: Այստեղ էլ խոստացել են ազատ արձակել Խոսրովի անտառի տնօրեն Սամվել Շաբոյանի սպանության գործով դատապարտված Վահրամ Խաչատրյանին՝ կրկին նույն պայմանով:
Իսկ ՀՀԿ-ականները շարունակում են հերքել, թե քրեական տարրերն իրենց համար չեն աշխատում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ