«Երկիր». Լևոն Տեր–Պետրոսյանը կմասնակցի ՀԱԿ մեծ հանրահավաքին. նրա առողջական վիճակը լավ է
Հայկական Մամուլ
ՀԱԿ-ը երեկ Արւսգածոտնի և Շիրւսկի մարզերում էր. սրանք ՀԱԿ-ի վերջին մարզային հանդիպումներն էին: Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀՇ վարչության նախագահ, պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը:
ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը երեկ դարձյալ չի ուղեկցել ՀԱԿ-ին: Մանուկյանը վստահեցրել է, որ Տեր-Պետրոսյանի առողջական վիճակը նորմալ է, ճնշման տատանման հետ խնդիրներ այլևս չկան, նա հանգստանում է:
Հարցին եթե նրա առողջական վիճակը լավ է, ինչո՞ւ չի մասնակցում քարոզարշավին, Մանուկյանը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը կմասնակցի ՀԱԿ-ի' մայիսի 3-ի մեծ հանրահավաքին:
ՀՀՇ վարչության նախագահը նշել է նաև, որ այսօր ՀԱԿ-ը նախընտրական հանդիպում կամ այլ միջոցառում չի անցկացնի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ