«Հայկական Ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից
Հայկական Մամուլ
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը մոտ երեք ամիս առաջ լրատվամիջոցներին հայտնել էր, որ Քոչարյանը կխոսի մինչև ընտրությունները: Ավելին, մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ Քոչարյանն ընտրությունների վերաբերյալ հայտարարություն է անելու մայիսի 6-ից երկու շաբաթ առաջ:
Թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը փոշմանել, հայտնի չէ: Նրա գրասենյակի ղեկավարն անհասանելի է, երեկ ողջ օրը Սողոմոնյանն այդպես էլ չի պատասխանել թերթի թղթակցի հեռախոսազանգերին:
Ամեն դեպքում, ընտրություններին չորս օր է մնացել, և դժվար թե այդ ընթացքում նա խոսի, չնայած՝ զուտ տեսականորեն չի բացառվում: Դիտորդների գնահատմամբ, եթե մինչև քարոզարշավի ավարտը Քոչարյանը որևէ կերպ չինքնադրսևորվի, դա կարող է նշանակել, որ նա դուրս է մնում ներքաղաքական պրոցեսներից:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ