Facebook-ը իր բաժնետոմսերը պատրաստվում է հրապարակայնորեն վաճառքի հանել NASDAQ-ում
Աշխարհ
Facebook սոցիալական ցանցը, որի օգտատերերի քանակը հասնում է 901 միլիոնի, իր բաժնետոմսերը պատրաստվում է մայիսի 18–ից սկսած հրապարակայնորեն վաճառքի հանել ՆԱՍԴԱՔ–ում։ Facebook–ը առաջին խոշոր ընկերությունն է, առցանց ընկերությունների պատմության մեջ, որն իր բաժնետոմսերը հրապարակային վաճառքի է հանել, հաղորդում է Itar-Tass–ը։
Ըստ փորձագետների, Facebook–ի մուտքը բորսա, որը 2004–ին հիմնադրվել է Մարկ Ցուկերբերգի կողմից, ակնկալվում է, որ այդպիսով ընկերությանը արժեթղթերը 5 միլիարդ դոլարով կավելանան։ Ընկերությունը գնահատվում է 100 միլիարդ դոլար։
Facebook-ի բաժնետոմսերի վերաբաշխումը կիրականացվի ամերիկյան ներդրումային բանկեր՝ Goldman Sachs–ի և Morgan Stanley–ի կողմից՝ վերջինիս ղեկավարությամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ