Քաբուլում մի քանի հզոր պայթյուններ են իրականացվել Օբամայի այցից անմիջապես հետո
ԱՄՆ
Հզոր պայթյուն է իրականացվել Աֆղանստանի մայրաքաղաքում։ Պայթյունն իրականացվել է մահապարտ ահաբեկչի կողմից։ Այն տեղի ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Քաբուլ կատարած կարճատև այցից հետո։ Քաբուլում ԱՄՆ դեսպանությունն իր աշխատակիցներին հրահանգել է հեռանալ պատուհաններից և թաքնվել ապաստաններում։ Միևնույն ժամանակ Քաբուլի արևմտյան շրջաններում երեք հզոր պայթյուններ են որոտացել, որից հետո փոհրաձգություն է սկսվել, ինչի հետևանքով մեկ թիկնապահ է զոհվել, հինգ խաղաղ բնակիչ, իսկ 15 հոգի՝ վիրավորվել, Reuters-ը։
Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը։ Օբաման Քաբուլ է ժամանել, անցյալ տարի ԱՄՆ հատուկ ուժերի կողմից «Ալ Կաիդայի» նախկին առաջնորդ Ուսամա Բին Լադենին ոչնչացնելու մեկ տարին լրանալու կապակցությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)