Նյուտ Գինգրիչը դուրս է գալիս նախընտրական պայքարից
ԱՄՆ
ԱՄՆ-ի հանրապետական կուսակցության նախագահական թեկնածուներից Նյուտ Գինգրիչը հայտարարել է իր աջակիցներին նախընտրական պայքարից դուրս գալու մասին՝ այս որոշմամբ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալուց մեկ օր առաջ, հաղորդում է Reuters–ը։
Գինգրիչը երեքշաբթի օրն այս հայտարարությամբ տեսանյութ է հրապարակել իր կայքում՝ շնորհակալություն հայտնելով ընտրարշավի համար նվիրատվություն կատարած գրեթե 180 հազար կողմնակիցներին և նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու նշանակվելու ընտրապայքարում իր թեկնածությանը ձայներ տված մոտ 2,5 միլիոն մարդկանց։
Առանց նշելու հանրապետական միասնական թեկնածուի ֆավորիտ՝ Միտ Ռոմնիի անունը, Գինգրիչն ասել է, որ երկրում դեռ շարունակվում է «սարսափելի ճգնաժամը», և որ ԱՄՆ-ի նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի վերընտրվելը «իրական աղետ» կդառնա։
Նախընտրական արշավի ընթացքում Նյուտ Գինգրիչը հաղթանակ է տարել երկու նահանգներում անցկացված նախնական ընտրություններում՝ իր հարազատ Ջորջիա նահանգում և հարևան Հարավային Կարոլինայում։
Գինգրիչի խոսնակն անցյալ շաբաթ հուշել էր, որ թեկնածուն կարող է դուրս գա ընտրապայքարից այն բանից հետո, երբ ապրիլի 24-ին Միտ Ռոմնին հաղթանակ է տարել այդ օրը նախնական ընտրություններ անցկացնող բոլոր նահանգներում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)