Մայիսի 4-ին ՀՀԿ-ն 12-ժամյա հավաք կանցկացնի Հանրապետության հրապարակում
Հասարակություն
Հանրապետական կուսակցությունը մայիսի 4-ին ժամը 12:00-ից 24:00-ը Հանրապետության հրապարակում կանցկացնի հավաք: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը: Նա նշեց, որ ապրիլի 10-ին ներկայացվել է հայտ, Հանրապետության հրապարակում հավաք անցկացնելու համար։ Հայտը ներկայացրել է Հանրապետական կուսակցությունը, որն ընդունվել է ի գիտություն:
Հիշեցնենք, որ մեզ հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չէր բացառել, որ ՀՀԿ-ն իր քարոզչությունը կեզրափակի հանրահավաքով:
Ազատուհի Արասխանյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը