«Չորրորդ ինքնիշխանություն». Նոր ոստիկանապետը «սրբագրում է» Ալիկ Սարգսյանի ապարատը
Հայկական Մամուլ
«ՉԻ» հաղորդմամբ՝ «Երեկ հանրային հեռուստաընկերության եթերում ցուցադրվող «02» հաղորդաշարը անդրադարձավ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանդիպումներին և նրա այն հայտարարություններին, որոնք նա հնչեցրել էր ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։
Ցուցադրված բոլոր կադրերում Վլադիմիր Գասպարյանի կողքին կանգնած էին Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, փոխոստիկանապետներ Սաշիկ Աֆյանն ու Արթուր Օսիկյանը։ Թե նրանք, թե ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները ոստիկանական համազգեստներով էին։ Ցուցադրված կադրերից և որևէ մեկում Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական համազգեստով չէր։ Նա իր ենթակաների հետ բոլոր հանդիպումներին ներկայացել էր քաղաքացիական կոստյումով։
Ի դեպ, Վլադիմիր Գասպարյանը այդ միջոցառումների շրջանակներում ոստիկաններին ասել է, որ պատրաստվում է էական փոփոխություններ կատարել ոստիկանական համակարգում։ Նա բառացիորեն հայտարարել է, որ կրճատելու է ոստիկանության ուռճացված կենտրոնական ապարատը։ Իսկ դա ենթադրում է, որ առաջիկայում գործազուրկների շարքերը կհամալրվեն ոստիկանության աշխատակիցներով»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ