Միայն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն են խոսում Ղարաբաղի հարցի մասին. Գալուստ Սահակյան
Հասարակություն
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ գնահատելով ընթացող քարոզարշավը՝ նշեց, որ այն ընթացել է նորմալ:
«Մենք ավելի շատ ուշադրություն էինք դարձնում, որպեսզի լավ ընտրություններ անցկացնելու համար դաշտ ստեղծվի: Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններից հետո, մայիսի 6-ից հետո արդեն կնախապատրաստվի հաջորդ խորհրդարանական ընտրություններին, էլ չեմ ասում նախագահական ընտրությունները», - նշեց Գալուստ Սահակայանը:
Վերջինիս համոզմամաբ՝ ՀՀԿ-ն միակ քաղաքական թիմն է, որը դրական խոստումների ճանապարհով չի գնում:
«ՀՀԿ-ի ակտիվությունը տեսանելի չէ այն առումով, որովհետև մենք չօգտվեցինք մամուլի ծառայություններից», - նշեց Գալուստ Սահակյանը:
Վերջինս ցավով նշեց, որ որևէ կուսակցություն իրենց ելույթներում չի անդրադառնում Ղարաբաղի հարցին. «Միայն ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն են խոսում Ղարաբաղի հարցի մասին, որը շատ կարևոր է», - նշեց Սահակյանը:
Հատկանշական է, սակայն, որ միայն ապրիլի 20-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքում Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում 44 անգամ հիշատակել է ղարաբաղյան հակամարտությունը (ելույթը կարող եք կարդալ այստեղ )՝ մանրամասն անդրադառնալով դրա կարգավորման խնդրին:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը