«Բարգավաճ Հայաստանի» հետ ՀԱԿ-ի շահերը համընկնում են. Լյուդմիլա Սարգսյան
Հասարակություն
«Բարգավաճ Հայաստանի» հետ ՀԱԿ-ի շահերը համընկնում են, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանը՝ հավելելով, որ ԲՀԿ-ի հետ կարող են համագործակցել՝ ՀՀԿ-ին մեծամասնություն կազմելու հնարավորություն չտալու համար:
«ԲՀԿ-ն խնդիր ունի ավելի ներգրավված լինել խորհրդարանում, քան ՀՀԿ-ն: ԲՀԿ-ն պետք է փորձի պահել իր ձայները: Եթե ընտրությունները չկեղծվեն, մենք շատ մեծ հնարավորություններ ունենք ԱԺ-ում մեծամասնություն կազմելու: ՀԱԿ-ի քարոզարշավի ընթացքը իրավունք է տալիս ասելու, որ ՀՀԿ-ն երեք տոկոս ձայն չունի, ինչը չէի ասի ԲՀԿ-ի մասին»,- նշեց Սարգսյանը:
Լուրեր.com-ի հարցին, թե արդյոք մտավախություն չկա, թե ԲՀԿ-ն ընդդիմադիր կեցվածք ընդունելով կարող է փոշիացնել ընդդիմության ձայները, Սարգսյանը պատասխանեց, թե «Բարգավաճ Հայաստանը» երբեք ընդդիմություն չի եղել և այժմ էլ կոալիցիայի մեջ է:
«Հստակ է՝ ով է ընդդիմությունը, ով՝ ոչ: ԲՀԿ-ն մեր մրցակիցն է, ինչպես բոլոր մնացած քաղաքական ուժերը»,- ընդգծեց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն ևս երկու քաղաքական ուժերի հետ ընտրությունների վերահսկման միասնական շտաբի շրջանակներում համագործակցում են միմյանց հետ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը