Մեր քարոզարշավը հաջողվեց այնքանով, որքանով 50–ականների Լատինական Ամերիկայում. Գուրգեն Եղիազարյան
Հասարակություն
Հայ ազգային կոնգրեսի քարոզարշավը հաջողվեց այնքանով, որքանով 50–ականների Լատինական Ամերիկայի երկրներում։ Այդ մասին լրագորղների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց ՍԴՀԿ անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը։
Ըստ նրա՝ առաջին հայացքից այն տպավորությունն է, որ ամեն ինչ կարգին է, մարդկանց չեն ծեծում, չեն առևանգում, բացի դրանից ընդդիմությանը տրվող եթերային ժամանակը ավելի շատ է, քան իշխանությանը։ Մյուս կողմից Եղիազարյանը կարևորեց այն, որ եթե անգամ ՀԱԿ–ին ավելի շատ ժամանակ է տրամադրում, քան ՀՀԿ–ին, այնուամենայնիվ Հանրապետականի ելույթները չեն մոնտաժվում՝ ի տարբերություն Հայ Ազգային Կոնգրեսի։
Վերջինս դա պայամանվորում է ավելի ժողովրդավար երևալու ձգտմամբ, որի վկայությունն է «նախորդ ընտրություններին մարդկանց հավաքել, բանտերը լցնելով, ապա՝ հերթով ազատելով»։ Այս անգամ էլ, ըստ նրա, ընդդիմությանը ավելի շատ եթերաժամակ են տալիս, բայց հեռարձակում են միայն այն, ինչ իրենց ձեռնտու է։
«Այս ընտրությունները մի քանի անգամ ավելի խայտառակ են անցնելու», – վստահություն հայտնեց Եղիազարյանը։ Իսկ դա իր հերթին ապացուցում է այն, որ ամեն կերպ խոչնդոտում են իրենց մարզային հանդիպումները և հավաքները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը