Ռոմնիի մամլո քարտուղարը հեռացվել է աշխատանքից սեռական կողմնորոշման պատճառով
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուի հավակնորդ Միտ Ռոմնիի մամլո քարտուղարին թեկնածուի նախընտրական շտաբը հեռացրել է աշխատանքից՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու պատճառով։ Ռոմնիի նախընտրական շտաբը նման քայլի է գնացել մյուս թեկնածուների կողմից հնչած բազմաթիվ քննադատությունների պատճառով, հաղորդում է The Washington Post–ը։
Ռոմնիի արտաքին քաղաքական և ազգային անվտանգության հարցերով մամլո քարտուղար Ռիչարդ Գրենելը այդ կապակցությամբ արված հայտարարությունում նշել է, որ իր անձնական կյանքին վերաբերող քննադատական խոսակցությունները մեծապես դժվարեցնում են իր աշխատանքը։
Գրենելը նախկինում քննադատության էր ենթարկվել պահպանողականների կողմից, որոնք ամերիկյան թերթերից մեկում հրապարակված հոդվածում առաջարկել էին, որ «եթե Բարաք Օբաման աջակցի նույնասեռականների ամուսնության օրինականացումը, ապա Գրենելը պետք է հայտնվի նրա նախընտրական ճամբարում»։
Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները ԱՄՆ-ում հակված են քվեարկելու դեմոկրատ թեկնածուի օգտին։
Հանրապետականները խիստ քննադատությամբ են վերաբերում սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման հարցին, մասնավորապես, դեմ են նույնասեռականների ամուսնություններն օրինականացնելուն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)